
Արկածախնդիր պոֆիգիստ
«Մեկ անգամ ենք ապրում», - սա, թերևս, ձեր նշանաբանն է, երբ խոսքը կյանքի ամեն վայրկյանը վայելելու և լիաթոք ապրելու մասին է։ Դուք սիրում եք կյանքն՝ իր բոլոր հաճույքներով, ձգտում եք բաց չթողնել անմոռանալի հիշողություններ կերտելու և ոչ մի առիթ։ Ձեզ համար կյանքը անվերջանալի մի տոն է, որը փորձում եք կիսել հարազատների ու ընկերների հետ։ Այդ արկածախնդիր ճանապարհին, սակայն, վտանգում եք Ձեր առողջությունը և կյանքի որակը։ Բարեբախտաբար, գիտությունն ու տեխնոլոգիաներն այսօր թույլ են տալիս ապրել կյանքն ավելի հավասարակշռված․ չզրկվել հաճույքներից, բայց նաև նվազագույնի հասցնել օրգանիզմին ու շրջակա միջավայրին վնասը։ Արևից պաշտպանվելու համար կան արևապաշտպան քսուկներ, ՃՏՊ-ների դժբախտ ելքից պաշտպանում են ամրագոտիները, ծխելու վնասները կարող են իջեցնել սիգարետի համեմատ ավելի քիչ վնասակար այլընտրանքները, թունդ ալկոհոլը կարող է փոխարինվել ավելի թեթև այլընտրանքով։ Գիտությունն ու ժամանակը Ձեր օգտին են աշխատում, մնում է միայն տեսնել տեխնոլոգիական դարաշրջանի պարգևած նվերներն ու օգտագործել դրանք առօրյա կյանքում։
2 Փետրվարի 2022