Շառլ Ազնավուրի 100-ամյակին ընդառաջ Մեդիամաքսը եւ Երեւանի կոնյակի գործարանը ներկայացնում են երրորդ եւ վերջին մրցանակային թեստ-խաղը: Թեստ-խաղերի թեմաներն են 1956, 1960 եւ 1981 թվականները՝ ARARAT Charles Aznavour Signature Blend-ի բացառիկ կուպաժը իր մեջ ներառում է նաեւ այդ տարիների սպիրտները:
Յուրաքանչյուր խաղին մասնակցելով՝ մասնակիցները կուտակում են միավորներ, որոնք ամփոփվելու են եզրափակիչ երրորդ խաղից հետո: Երեք թեստ-խաղերի արդյունքում ամենաշատ միավորներ վաստակած մասնակիցը Մեդիամաքսից կստանա գլխավոր մրցանակը՝ ARARAT Charles Aznavour Signature Blend սահմանափակ թողարկման կոնյակը: Այն դեպքում, եթե բոլոր երեք թեստ-խաղերի բոլոր հարցերին ճիշտ կպատասխանի մեկից ավել մասնակից, նրանց միջեւ կանցկացվի վիճակահանություն:
24 Մայիսի 2024
Թեստ-խաղի մասնակիցները բոլոր հարցերին պատասխանելուց հետո պետք է գրանցվեն՝ պարտադիր նշելով անունը եւ ազգանունը, էլ.փոստն ու հեռախոսահամարը: Մասնակցելով թեստ-խաղին՝ մասնակիցները համաձայնում են, որ Մեդիամաքսը կարող է մշակել իրենց անձնական տվյալները՝ ՀՀ օրենսդրությանը չհակասող ցանկացած եղանակով:
Երկրորդ թեստ-խաղին կարելի է մասնակցել 2024թ. մայիսի 24-ի ժամը 19:00-ից մինչեւ 2024թ. մայիսի 28-ի ժամը 19:00-ը։
24 Մայիսի 2024