ARARAT Yerevan ձայնային ուղեցույցի թողարկման առիթով Մեդիամաքսը ներկայացնում է մրցանակային թեստ-խաղ:
Թեստ-խաղի մասնակիցները բոլոր հարցերին պատասխանելուց հետո պետք է գրանցվեն՝ պարտադիր նշելով իրենց ամբողջական եւ իրական անունը եւ ազգանունը, վավեր էլ.փոստի հասցեն ու վավեր հեռախոսահամարը: Այս պայմանը խախտած մասնակիցները կորակազրկվեն:
13 Հունիսի 2025
Մասնակցելով թեստ-խաղին՝ մասնակիցները համաձայնում են, որ Մեդիամաքսը կարող է մշակել իրենց տվյալները՝ ՀՀ օրենսդրությանը չհակասող ցանկացած եղանակով:
Ամենաշատ միավորներ վաստակած մասնակիցը կարժանանա գլխավոր մրցանակին՝ զբոսանք Երեւանով ARARAT Yerevan ձայնային ուղեցույցի հեղինակ, գրող Մարկ Գրիգորյանի հետ, որի ավարտին նրանք հնարավորություն կունենան կիսել տպավորությունները միմյանց հետ եւ ջերմ ժամանակ անցկացնել Phoenix բարում:
Գլխավոր մրցանակին կարող է հավակնել առավելագույնը երեք մասնակից: Եթե բոլոր հարցերին ճիշտ պատասխանի երեքից ավել մասնակից, նրանց միջեւ կանցկացվի վիճակահանություն։
Թեստ-խաղին կարելի է մասնակցել 2025թ. հունիսի 16-ի ժամը 19:00-ից մինչեւ 2025 թ. հունիսի 20-ի ժամը 19:00-ը։
13 Հունիսի 2025