1906թ. թուրքական զորքերը, օգտվելով Իրանի անիշխանությունից եւ թուլությունից, գրավում են Ուրմիայի շրջանի մի քանի տասնյակ գյուղեր։ Սպառնալիք է ստեղծվում նաեւ Սալմաստի շրջանում, որտեղ զգալի թվով հայեր էին ապրում։
23 Նոյեմբերի 2021
1/7
Իրանի դեմ հարձակման ժամանակ ովքե՞ր էին օգնում թուրքերին։
Քրդերը
Անդրկովկասի թաթարները
Չերքեզ վարձկանները
2/7
Եվրոպական ո՞ր երկիրն էր գաղտնի աջակցում թուրքերին։
Թուրքերին աջակցում էր ԱՄՆ, որը ցանկանում էր Իրանում թուլացնել Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի ազդեցությունը։
Թուրքերին աջակցում էր Ֆրանսիան, որը ցանկանում էր Իրանում թուլացնել Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի ազդեցությունը։
Թուրքերին աջակցում էր Գերմանիան, որը ցանկանում էր Իրանում թուլացնել Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի ազդեցությունը։
3/7
Ուրմիայի եւ Սալմաստի վրա հարձակվելով՝ ի՞նչ հեռահար նպատակ էին հետապնդում թուրքերը։
Թուրքերը ցանկանում էին ճանապարհ բացել դեպի Ատրպատական, ապա՝ ավելի հեռավոր շրջաններ, որտեղ բնակվում էին թուրքալեզու ժողովուրդներ։
Թուրքերը ցանկանում էին ճանապարհ բացել դեպի Ատրպատական, ապա ներխուժել Անդրկովկաս։
Թուրքերը ցանկանում էին Ուրմիայից շարժվել հարավ՝ դեպի Պարսից ծոց։
4/7
Ի՞նչ դիրքորոշում է որդեգրում հայ հեղափոխական շարժումը Իրանում ստեղծված դրության վերաբերյալ։
Թիֆլիսում հրավիրված ՀՅԴ ժողովում որոշվում է չմիջամտել Իրանի հեղափոխությանը։
Թիֆլիսում հրավիրված ՀՅԴ ժողովում որոշվում է պաշտպանել Իրանի հեղափոխականներին։
Թիֆլիսում հրավիրված ՀՅԴ ժողովում որոշվում է միջնորդի դեր ստանձնել Իրանի հեղափոխականների եւ կառավարական ուժերի միջեւ։
5/7
ՀՅԴ ղեկավարությունը որոշում է մի խումբ երիտասարդ հեղափոխականների գործուղել Պարսկաստան, որոնց թվում էր
Գարեգին Նժդեհը
Անդրանիկը
Արամ Մանուկյանը
6/7
Ե՞րբ եւ որտե՞ղ են ընթանում ՀՅԴ-ի եւ Իրանի սահմանադրական ուժերի ներկայացուցիչների բանակցությունները։
1907թ. դեկտեմբերի 30-ից 1908թ. հունվարի 4-ը, Երեւանում
1907թ. դեկտեմբերի 30-ից 1908թ. հունվարի 4-ը, Թեհրանում
1907թ. դեկտեմբերի 30-ից 1908թ. հունվարի 4-ը, Թիֆլիսում
7/7
Ի՞նչ աջակցություն էին խոստանում հայ հեղափոխականները։
ՀՅԴ-ն խոստանում էր կանոնավոր զորք տրամադրել Իրանի հեղափոխականներին։
ՀՅԴ-ն խոստանում էր ռազմական ղեկավարներ ու հրահանգիչներ ուղարկել Իրան, եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերել հեղափոխականներին։
ՀՅԴ-ն խոստանում էր ռազմական ղեկավարներ ու հրահանգիչներ ուղարկել Իրան, եւ պատերազմի դեպքում պարտիզանական կռիվներ մղել թուրքական բանակի դեմ։