×

Բաժիններ

 

Մրցութային թեստ

Ճանաչենք Մատենադարանը. ՄԱՍ 1

Մեդիամաքսը՝ Մատենադարանի երկարամյա բարեկամ «Ջեյ Թի Այ Արմենիա»-ի հետ համագործակցությամբ, ներկայացնում է 4 փուլից բաղկացած մրցանակային թեստ-խաղ:

Յուրաքանչյուր փուլում մասնակիցները բոլոր հարցերին պատասխանելուց հետո պետք է գրանցվեն՝ պարտադիր նշելով իրենց ամբողջական եւ իրական անունը եւ ազգանունը, վավեր էլ.փոստի հասցեն ու վավեր հեռախոսահամարը: Այս պայմանը խախտած մասնակիցները կորակազրկվեն:

Մասնակցելով թեստ-խաղին՝ մասնակիցները համաձայնում են, որ իրենց անձնական տվյալները կարող են մշակվել՝ ՀՀ օրենսդրությանը չհակասող եղանակով:

2 Մայիսի 2025

 
 

Յուրաքանչյուր փուլում մասնակիցները կուտակում են միավորներ: Չորս թեստ-խաղի արդյունքում ամենաշատ միավորներ վաստակած մասնակիցը կարժանանա «Մեկ օր Մատենադարանում» գլխավոր մրցանակին՝ հանդիպում Մատենադարանի տնօրենի հետ, այցելություն տարբեր բաժիններ, վարպետության դաս «Միջնադարյան Հայաստանի հմտություններ, արվեստ եւ արհեստ» լաբորատորիայում:

Մրցանակային թեստ-խաղին կարելի է մասնակցել 2025թ. մայիսի 5-ից 2025թ. մայիսի 30-ը ներառյալ:

Բարձր միավորներ վաստակած մասնակիցների համար նախատեսված են հետեւյալ մրցանակները՝ այցելություն Մատենադարանի ձեռագրերի վերականգման բաժին, տարվա ընթացքում երկու նոր ցուցադրության բացման հրավիրատոմս՝ երկու անձի համար, Մատենադարանի եւ Մեդիամաքսի հրատարակած գրքեր եւ ալբոմներ:



Ճանաչենք Մատենադարանը. ՄԱՍ 1

Դուք ճիշտ եք պատասխանել 6 հարցից 0-ին


2 Մայիսի 2025

Գո՞հ եք արդյունքից:
Կիսվե՛ք ընկերների հետ: