Մրցութային թեստ
Անհպում վճարման տեխնոլոգիաների կիրառմամբ ֆինանսական գործարքներն այսօր դարձել են ավելի անվտանգ ու կիբեռհանցագործությունների թիրախում հայտնվելու տեսանկյունից պակաս ռիսկային։
Մեդիամաքսն ու IDBank-ը ներկայացնում են անհպում վճարումներին նվիրված մրցանակային թեստ-խաղ:
Թեստ-խաղի մասնակիցները բոլոր հարցերին պատասխանելուց հետո պետք է գրանցվեն՝ պարտադիր նշելով իրենց ամբողջական եւ իրական անունը եւ ազգանունը, վավեր էլ.փոստի հասցեն ու վավեր հեռախոսահամարը: Այս պայմանը խախտած մասնակիցները կորակազրկվեն:
Ամենաշատ միավորներ վաստակած մասնակիցը կստանա Գուրգեն Խանջյանի «Նստիր Ա գնացքը» գիրքը: Եթե բոլոր հարցերին ճիշտ կպատասխանի մեկից ավել մասնակից, նրանց միջեւ կանցկացվի «կույր» վիճակահանություն։
26 Սեպտեմբերի 2025
Մասնակցելով թեստ-խաղին՝ մասնակիցները համաձայնում են, որ Մեդիամաքսը կարող է մշակել իրենց տվյալները՝ ՀՀ օրենսդրությանը չհակասող ցանկացած եղանակով:
Թեստ-խաղին կարելի է մասնակցել 2025թ. հոկտեմբերի 4-ի ժամը 10:00-ից մինչեւ 2025թ. հոկտեմբերի 7-ի ժամը 10:00-ը։
26 Սեպտեմբերի 2025